Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել Չեռնոգորիայի օրենսդիրների ընդունած՝ դավանանքի մասին օրենքի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով:
Սերբիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդն ու անդամներից մեկն ամբիոն են բարձրացել պաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Վուչիչ և Միլո՝ երկվորյակ եղբայրներ» և «Սերբիա, ինչո՞ւ ես լռում»:
Նրանք իշխող կոալիցիայի սերբ պատգամավորներին մեղադրել են Չեռնոգորիայում ընդունված «Դավանանքի և համոզմունքների ազատության ու կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքին արձագանքելու անընդունակության համար, որով նախատեսվում է Սերբիայի ուղղափառ եկեղեցուց եկեղեցական սեփականության առգրավում: Սերբիայի ուղղափառ եկեղեցին նոր օրենքը խտրական է համարում: Ընդդիմադիրները երկար չեն սպասել. նրանք հարձակվել են միմյանց վրա ու ծեծկռտուք սարքել: