Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվել է «Միլան», հայտնել են միլանյան ակումբի թվիթերյան էջում: 38-ամյա ֆուտբոլիստն իր նախկին ակումբի հետ կնքել է 6-ամսյա պայմանագիր՝ 3 միլիոն եվրո աշխատավարձով: Նշվում է, որ պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Հիշեցնենք, Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է 2010-12 թթ. ընթացքում: Նրա վերջին ակումբը «Լոս Անջելես Գելաքսին» էր: