Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում, հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:00-ից, փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը:
Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:
Հասարակական անվտանգության ապահովման նպատակով Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ: