Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչներին։ Գյումրու ավագանին որոշել է մոտ 17 միլիոն դրամ տրամադրել մեդալակիրներին խրախուսելու համար: Պարգևատրված մարզիկներն են Արթուր Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը, Հովհաննես Բաչկովը, Երվանդ Մկրտչյանը, Արա Մարտիրոսյանը, Արթուր Գալստյանը, Սվետլանա Մանուկյանը։
Բալասանյանը հայտնել է, որ պարգևավճարներ են սահմանվել նաև Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակից դուրս մնացած մարմնամարզիկ Արթուր Դավթյանի և բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանի համար։