Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ալմաթիի մերձակայքում մարդատար ինքնաթիռի վթարի առնչությամբ:
«Հայ ժողովրդի անունից Մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, ողբերգության զոհերի ընտանիքներին և Ղազախստանի եղբայրական ողջ ժողովրդին:
Հայցում ենք Բարձրյալին խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և մխիթարություն պարգևել նրանց հարազատներին ու մտերիմներին»,- նշել է Վեհափառ Հայրապետը՝ մաղթելով, որ Ղազախստանի բարեսեր ժողովուրդը զերծ մնա նման ողբերգություններից և ապրի խաղաղ ու անվտանգ կյանքով: