Դեկտեմբերի 27-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահ հաղթանակ տարավ իր մրցակից Գիդեոն Սաարի դեմ՝ «Լիկուդ» կուսակցության ղեկավարության համար վարվող մրցավազքում: Նեթանյահուն հավաքեց ձայների 72,5 տոկոսն՝ ընդդեմ Սաարի, որն ընդամենը 27,5 տոկոս ձայներ ստացավ:
Այժմ Իսրայելի վարչապետը մարտի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում, որոնք այս տարի արդեն թվով երրորդը կլինեն, կշարունակի գլխավորել «Լիկուդը»:
«Սա ահռելի հաղթանակ է: Շնորհակալություն, «Լիկուդի» անդամներ՝ ձեր վստահության, աջակցության և սիրո համար»,- Twiiter-ի իր միկրոբլոգում գրեց Նեթանյահուն՝ խոստանալով առաջիկա ընտրություններում կուսակցության համար հաղթանակ ապահովել և Իսրայելի պետությունն առաջնորդել աննախադեպ նվաճումների ճանապարհով՝ փոխանցում է իսրայելական 5-րդ ալիքը: