Հերթեր ու կուտակումներ, հատկապես դեկտեմբերի վերջին, Հայաստան-Վրաստան սահմանին հաճախ կարելի է տեսնել: Գոգավանի մաքսակետում, սահմանափակ թողունակության պատճառով, հնարավոր չէ երաշխավորել մաքսային գործառնությունների արագ իրականացումը՝ Պեկ-ն է զգուշացրել;
Բոլորովին այլ պատկեր է Բավրայի անցակետում. այստեղ ոչ հերթեր ու կուտակումներ կան, ոչ՝ լարված մթնոլորտ, և մեքենաները րոպեների ընթացքում են սահմանը հատում:
Հատկապես այս օրերին հենց Բավրայից են օգտվում բեռներ ներմուծողները. այսպես ավելի արագ ու հարմար է: