Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում:
Մրցաշարի 10 տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 7 միավոր և միայն մեկ միավորով է զիջում առաջատարներին: 6.5 միավոր ունի Գաբրիել Սարգսյանը, 6 միավոր՝ Զավեն Անդրիասյանը:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակել է 5.5 միավոր, Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր:
Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա ևս 5 տուր: