Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել, հայտնում են գերատեսչությունից: Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։
«Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ Ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել
և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։
Այլ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երեկ Արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։