Ամերիկյան ռազմավարական անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի սահմանին: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող RQ-4B-40 Global Hawk սարքը թռիչքն իրականացրել է Սիցիլիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայից: Անօդաչու թռչող սարքը մշտադիտարկում է իրականացրել թերակղզու շուրջը, այնուհետև՝ հետախուզական թռիչք՝ Ռուսաստանի սևծովյան ափերով: Արտասահմանյան անօդաչու թռչող սարքերը պարբերաբար թռիչքներ են կատարում Ռուսաստանի Դաշնության սահմանին: