Խոշոր չափերի յուրացման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Գյումրու Մուշ թաղամասում անօթևան ընտանիքների համար 2010-2011 թվականներին բազմաբնակարան շենքերի կառուցապատման առնչությամբ։
Կառուցապատման պարտավորությունը «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությանն էր: Դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ընդունել 2019 թվականի դեկտեմբերի 7-ին «Լուրերի» հեռարձակած տեսանյութը՝ Մուշի բնակարանաշինության թալանի վերաբերյալ։