The Washington Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մայք Փոմփեոյին փոխարինող է փնտրում: Չի բացառվում, որ Փոմփեոն որոշի թողնել իր պաշտոնը և մասնակցել Քանզասի նահանգից Սենատի ընտրություններին: Վերջնական որոշում դեռ չի կայացել, բայց Սպիտակ տունն ապահովության համար սկսել է պետքարտուղարի պաշտոնում թեկնածուի որոնումը: Ենթադրվում է, որ այդ պաշտոնը կարող են ստանձնել Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայենը, ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը, Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը: Պետքարտուղարի պաշտոնին են հավակնում նաև Փոմփեոյի առաջին տեղակալ Ստեֆան Բիգանը, Ֆլորիդա և Արքանզաս նահանգներից սենատորներ Մարկո Ռուբիոն և Թոմաս Քոթթոն, ինչպես նաև Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը: