Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։ Դժվար է ասել՝ միջադեպն ի՛նչ ելք կունենար, եթե անցորդները չմիջամտեին։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվել ու իր մեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։