Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Ուղերձում մասնավորապես նշված է.
«Խոր ցավով տեղեկացա Ալմաթի քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: