Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը ամերիկյան NBC-ի հետ զրուցում անընդունելի է համարել օտարերկրյա ուժերի ներկայությունն իր երկրում: Պաշտոնյան չի բացառել, որ սիրիական բանակը ռազմական գործողություններ կարող է իրականացնել ամերիկյան ուժերի դեմ, որոնք վերահսկում են նավթային պաշարներով որոշ տարածքներ՝ հաղորդում է ermenihaber-ը։
Բուսեյնա Շաբանն անդրադարձել է նաև թուրքական բանակի ներկայությանը Սիրիայում: Թուրքական ուժերին նա կոչել է ահաբեկիչներ և վստահեցրել, որ երկիրը մաքրելու են անցանկալի ուժերից: