Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են անվավեր ճանաչել գազի հարցով փոխադարձ պահանջները և 2020 թ. հունվարի 1-ից վերացնել գույքի բռնագրավման վերաբերյալ դատական հայցերը: Համապատասխան հայտարարությունն արել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ:
Պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ՝ հինգ տարի ժամկետով, որի ընթացքում Ռուսաստանը առնվազն 225 միլիարդ խմ գազ է մատակարարելու Ուկրաինայի տարածքով: Բացի այդ, «Գազպրոմը» համաձայնել է «Նեֆտոգազին» վճարել 2,9 միլիարդ դոլար՝ համաձայն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի արդեն ընդունած որոշումների: