Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է բնակարանամուտի արարողության: 11 ընտանիք՝ երեքը 4-րդ աստիճանի վթարային շենքից, մյուսները տնակից տեղափոխվել են Անի թաղամաս՝ նորակառույց շենքի բնակարաններ։
Վարչապետն այնուհետև այցելել է Գյումրիի ավտոմաքսատուն, հանդիպել է ավտոներկրողների հետ, ծանոթացել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման ընթացքին: