88 տարեկան հասակում Մայամիում մահացել է հայտնի կոմպոզիտոր Ջերի Հերմանը՝ Բրոդվեյի հանրահռչակ մյուզիքլների վարպետը: «Hello, Dolly»-ն, «Mame»-ը և «La Cage aux Folles»-ն ընդմիշտ կմնան մեզ հետ՝ գրում է The New York Times-ը և հավելում, որ սիրելի կոմպոզիտորի մահվան պատճառը թոքերի հետ կապված բարդություններն են եղել:
Ջերի Հերմանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 10-ին, հրեական ընտանիքում: Մանկությունն անցել է Նյու Ջերսիում, որտեղ նա վաղ հասակից է դաշնամուր նվագել՝ միաժամանակ փոքրիկ մեղեդիներ հորինելով դպրոցական ներկայացումների համար:
Հասուն կյանքը Նյու Յորքում անցկացրած և մեծ հռչակ վայելած կոմպոզիտորն իր կարիերայի ավելի քան 60 տարիների ընթացքում հինգ անգամ առաջադրվել է Թոնի թատրոնի մրցանակին, և երկու անգամ դարձել է դրա դափնեկիրը: 1964 և 1966 թվականներին ստացել է Գրեմի երաժշտական մրցանակ, նրա անունն անմահանում է Հոլիվուդի փառքի ծառուղում:
Հիշեցնենք, որ 1985-ին Հերմանի մոտ ախտորոշվել էր ՄԻԱՎ վարակ: Նա իրեն համարում էր «այն փոքրաթիվ հաջողակներից մեկը, ում փրկել է փորձարարական թերապիան»: