Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեկտեմբերի 28-ը սգո օր Է հայտարարել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Աղետի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 15 մարդ, 53-ը հոսպիտալացվել են: Թռիչքի պահին օդանավում եղել են 93 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Fokker-100 ինքնաթիռը, որը կատարում Էր Ալմաթի-Նուրսուլթան չվերթը, օդ բարձրանալուց անմիջապես հետո կորցրել է բարձրությունը և ընկել բնակելի թաղամասում, անցել է բետոնե արգելապատնեշը և բախվել երկհարկանի շենքին: Ինքնաթիռի կործանման նախնական պատճառների թվում են օդաչուների սխալը ու տեխնիկական անսարքությունը: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտված են: Ավիաաղետից հետո Ղազախստանում դադարեցրել են Fokker-100-ի թռիչքները: