Bek Air ավիաընկերության Ալմաթի-Նուր Սուլթան չվերթի ինքնաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով մահացել է 14 ուղևոր, կա 35 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա: Նշվում է, որ տուժածներից 22-ի վիճակը ծանր է:
Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել գիշերը՝ Երևանի ժամանակով 05.22-ին:
Թռիչքի ժամանակ ինքնաթիռը կորցրել է բարձրությունը, կտրուկ անկման ժամանակ բախվել բետոնե արգելապատնեշին և հարվածել շինությանը: Ինքնաթիռում եղել են 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:
Նշվում է, որ ինքնաթիռի վթարի հանգամանքները պարզվում են, մինչ այդ դադարեցվել են Fokker 100 տիպի ինքնաթիռների բոլոր թռիչքները:
Ղազախստանի նախկին նախագահ Նուսուլթան Նազարբաևը ցավակցել է զոհվածների հարազատներին: