«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունենա: Չի տեսել շատ պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք էր առաջադրվելու, ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի դրա մասին մի օր կխոսեմ։ Այս մեղադրանքը՝ 308-ի 2-րդ մասով, առաջադրելն իմ կյանքում ոչինչ փոխել եւ չի կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ եւ ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական պրոցեսների մեջ։ Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Թովմասյանը:
«Սահմանադրական դատարանի դատավորներն ուժեղ մարդիկ են, հայրենասեր մարդիկ են, նվիրյալներ են և հերոսներ, որոնք այս պահին այս շենքում աշխատում են: Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են գայթակղվել կաշառքով, վատ են ճանաչում նրանց, իմ թվարկած դատավորներից ոչ մեկը դրան չի գնալու, և թող ոչ ոք չմտածի, որ անկախ դատական համակարգն իրենց սկուտեղի վրա են մառուցելու»,- ասել է Թովմասյանը:
Նաև տեղեկացրել է, որ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
«Ամեն ինչ շատ լավ ա լինելու, շնորհակալ եմ բոլորիդ»,- եզրափակել է խոսքը Հրայր Թովմասյանը: