Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրն ամուսնուն՝ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանին կորցրած Անահիտ Բախշյանը վստահեցնում է, որ կարճված մասի 17 հատորներին ծանոթանալով՝ արձանագրել է այնպիսի ցուցմունքներ և փաստեր, որոնց դատարանը նախկինում չի անդրադարձել:
Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը վերաբերում է ահաբեկչության հնարավոր օժանդակողներին, դրդիչներին, ինչպես նաև հանցագործությունը կանխելու հնարավորություն ունեցած պաշտոնական անձանց հայտնաբերմանը: Մանրամասները՝ տեսանյութում: