Հունվարի 15-ից ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) բացում է լրացուցիչ չվերթ՝ Երևան - Նիժնի Նովգորոդ - Երևան երթուղով:
Նիժնի Նովգորոդի «Ստրիգինո» միջազգային օդանավակայանի համաձայն՝ Embraer 190 ինքնաթիռները չորեքշաբթի օրերը թռչելու են Երևանից՝ տեղական ժամանակով 07:00-ին, իսկ Նիժնի Նովգորոդից մեկնումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 09:50-ին:
Ավիաընկերությունը կանոնավոր թռիչք է իրականացնում Երևան - Նիժնի Նովգորոդ - Երևան երթուղով 2019 թվականի նոյեմբերի 2-ից:
Վերջերս Երևանը ռուսաստանցիների շրջանում ամենատարածված տուրիստական վայրերից մեկն է: Բացի այդ, Հայաստանը ընդգրկվել է 2019 թվականի 18 լավագույն բյուջետային ուղղությունների ցանկում: