Թուրքիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Սիբիգան թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցում կարևորել է երկու երկրների հարաբերությունները: Դեսպանը հայտնել է, որ Թուրքիայի հետ ցանկանում են օդանավերի համատեղ արտադրություն սկսել: Ծրագիրը, ըստ Անդրեյ Սիբիգայի, ռազմավարական նշանակություն ունի երկու կողմի համար: Ուկրաինայի դեսպանը կարևորել է այս տարի ստեղծված թուրք-ուկրաինական ընկերությունը, որն անօդաչու սարքեր է արտադրում: