Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր և վաղը 10 վարչական շրջաններում գործարկվում են բոլոր 20 նոր վերելակները։
«Արդեն տեղեկացրել ենք, որ ևս 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով»,- գրել է Կարապետյանը։