4,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի Բուշեր ատոմակայանի տարածքից ոչ հեռու: Երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնում են, որ լուրջ վնաս չի հասցվել ատոմակայանին, լեռնային շրջանի որոշ հատվածներում եղել են սողանքներ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Երկրաշարժի էպիկենտրոնը Բուշերից 53 կմ դեպի արևելք էր, օջախի 10 կմ խորությամբ: