Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է բնակարանամուտի արարողության: 11 ընտանիք՝ երեքը 4-րդ աստիճանի վթարային շենքից, մյուսները՝ տնակից, տեղափոխվել են Անի թաղամաս՝ նորակառույց շենքի բնակարաններ։ Վարչապետն այնուհետև այցելել է Գյումրիի ավտոմաքսատուն, հանդիպել է ավտոներկրողների հետ, ծանոթացել ՊԵԿ-ի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման ընթացքին: