Իրավական առումով որքանո՞վ է հիմնավոր ու անխոցելի Հրայր Թովմասյանի մեղադրանքը: Սա այն հարցն է, որին անդրադառնում են Սահմանադրական դատարանի նախագահի աջակիցները: Արդարադատության նախարարը, մեկնաբանելով օրենսդրական կարգավորումները, ուշադրություն է հրավիրել հանգամանքին, որ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը առնչվում է նրա՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակին: Գործառութային լիազորությունների հետ կապ, ըստ նախարարի, չկա: