Ամանորի յուրահատուկ շնորհավորանք՝ հայ զինվորներին: Մի խումբ կամավորներ գեղեցիկ ֆլեշմոբի միջոցով շնորհավորել են հայ ժողովրդի և հատկապես հայ զինվորների Ամանորը։
«Մենք համախմբվել ու իրականացրել ենք այս փոքրիկ միջոցառումը, որպեսզի մեր սահմանին կանգնած ամեն մի զինվոր իմանա, որ մենք միշտ նրանց հետ ենք ու շնորհակալ ենք մեր խաղաղության համար»,- նշել են կազմակերպիչները։
Ֆլեշմոբի մտահղացումը Սամվել Համբարձումյանինը, Սարո Սիմոնյանինն ու Արսեն Ուտկինինն է, որոնց իրենց ավտոմեքենաներով միացել են 30 երիտասարդ վարորդներ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, մեր հայ զինվոր։