Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևելու է Օմանի ծոցում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններին, որոնք սկսվել են այսօր և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 30-ը:
«Ծովային անվտանգության գոտի» կոչվող զորավարժանքները կանցկացվեն 17 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Մասնակից կողմերը վստահեցնում են, որ դրանք խաղաղության, բարեկամության և կայուն անվտանգության ուղերձ են: