«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից տեսանյութ է հրապարակվել, որում հայտարարվում է, թե Նիգերիայում 11 քրիստոնյա պատանդ է գլխատվել:
BBC-ի փոխանցմամբ՝ ահաբեկչական խմբավորումն այդկերպ վրեժ է լուծել իրենց առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան համար: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ զոհերը տղամարդիկ են եղել, որոնք գերեվարվել էին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո քաղաքից:
Նշվում է նաև, որ 56 վայրկյան տևողությամբ տեսահոլովակը նկարահանվել և հրապարակվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Amaq լրատվական գործակալության կողմից:
BBC-ի տեսանկյունից՝ տեսանյութի հրապարակումը հստակորեն զուգորդվում է Քրիստոնեական աշխարհում Սուրբ Ծննդյան տոներին: Տեղեկացվում է նաև, որ ներկայում Նիգերիայի «Բոկո Հարամ» կազմակերպության իսլամական խմբավորումներից մեկը գործում է Արևմտյան Աֆրիկայում գործող «Իսլամական պետության» դրոշի ներքո: