Ավելի քան 300,000 հաճախորդ ունեցող «Արդշինբանկն» այս տարի ունեցել է նկատելի ձեռքբերումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
Եթե ձեռքբերումները ներկայացնենք թվային տեսքով, հարկ է նշել, որ բանկի ակտիվները կկազմեն շուրջ 700 միլիարդ դրամ, կապիտալը՝ 76 միլիարդ, վարկային ներդրումները՝ 460 միլիարդ դրամ:
Բանկը տարին փակում է 250 միլիոն դոլար ներդրումներով, ինչը նույնպես մեծ հաջողություն է, որովհետև նշանակում է, որ կառույցի նկատմամբ մեծ է վստահությունը նաև արտաքին ներդրողների կողմից: