87 տարեկանում կյանքից հեռացավ ռուսական «Современник» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը թոքաբորբի պատճառով էր հիվանդանոցում հայտնվել:
Հիշեցնենք, որ Գալինա Վոլչեկը սովետական, ռուս կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի էր, թատրոնի ռեժիսոր և ուսուցիչ: Նա Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոս է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է Ռուսաստանի նախագահի հատուկ մրցանակին:
Խաղացել է լայն հանրության շրջանում սիրելի դարձած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք՝ «Դոն Քիշոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Լիր արքա», «Աշնանային մարաթոն» և այլն: Իսկ ֆիլմ-ներկայացումներից, իհարկե, պետք է առանձնացնել «Սովորական պատմություն», «Էշելոն», «Երեք ընկեր», «Բալի պտուղ» գործերը: