Վիեննայում տեղի են ունեցել գազի տարանցման վերաբերյալ ռուս-ուկրաինական բանակցությունները: Այս մասին հայտնել Է «Գազպրոմի» ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ կողմերը դեկտեմբերի 20-ին հանդիպել էին Մինսկում գազի տարանցման վերաբերյալ ստորագրված համագործակցության արձանագրության իրագործման համար:
Հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 26-ին ռուսական և ուկրաինական կողմերը պետք է հանդիպեն գործարքի պայմանները վերջնականապես համաձայնեցնելու նպատակով, որոնք ստորագրվելու են դեկտեմբերի 27-ին: