Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է գործարարների պատվին կազմակերպված Ամանորյա ընդունելությանը: Ողջույնի ելույթում Փաշինյանն անդրադարձել է տնտեսական վերջին ցուցանիշներին՝ ընդգծելով, որ տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանը աշխարհում առաջիններից է լինելու: Եվ դրանում մեծ է առաջին հերթին գործարարների դերը: Նա կրկին ընդգծել է, որ բիզնեսը որևէ կաշկանդվածություն չունի: