Նավաբեկություն է տեղի ունեցել Վանա լճում: Փախստականներ փոխադրող նավը ջրասույզ է եղել, որի հետևանքով մահացել է 7 մարդ: Հաջողվել է փրկել 64 փախստականի: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Վանը Աֆղանստանից ու Պակիստանից տարանցիկ ուղի է փախստականների համար, որոնք անօրինական հատում են թուրքական սահմանը և ուղևորվում եվրոպական երկրներ:
Ավելի վաղ գերմանական Welt պարբերականը, Եվրամիության զեկույցի համաձայն, հայտնել էր, որ այս տարի, 2018-ի համեմատ, Թուրքիայից Եվրոպա ժամանած փախստականների թիվն աճել է 46 տոկոսով: