Քրիստոնյա աշխարհը սպասում էր Ֆրանցիսկոս պապի ուղերձին: Հռոմի պապն աշխարհին խաղաղություն մաղթեց և կոչ արեց քանդել փախստականների առաջ կառուցված անտարբերության պատը:
Մարդկանց սրտերում խավար է, բայց Քրիստոսի լույսն ավելի զորեղ է՝ հայտարարել է Ֆրանցիսկոս պապը:
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նույնպես Սուրբծննդյան խոսք է ուղղել Վինձորի ամրոցից: Ոչինչ, որ շատերը չեն ըմբռնել՝ թագուհին խոսել է Բրիտանիայի՞, թե՞ աշխարհի մասին՝ տարին որակելով «խորթուբորդ»:
Սիրո և համերաշխության խոսքով է հանդես եկել նաև ԱՄՆ նախագահը՝ տիկնոջ հետ միասին: Նրանք հույս են հայտնել, որ եկող տարում բոլորի սրտերը կլցվեն ուրախությամբ:
Սուրբծննդյան խորհուրդն ամենուր նույնն է, այն արտահայտելու և նշելու ձևերը՝ տարբեր: