Սիրիայի իշխանությունները մտադիր են դատական հայց ներկայացնել Միացյալ Նահանգների դեմ երկրի նավթային ռեսուրսները թալանելու համար: Այս մասին հայտնել է արաբական երկրի նախագահ Բաշար Ասադի խորհրդականը:
«Սիրիայի իշխանություններն ուսումնասիրում են տարբերակներ, թե օրինական ինչ միջոցներ կարող են կիրառել միջազգային հարթակում՝ ԱՄՆ-ի դեմ դատական հայց ներկայացնելու համար, քանզի նրանք թալանում են երկրի նավթն ու խախտում Սիրիայի ինքնիշխանությունը»:
Բաշար Ասադի խորհրդականը նշել է, որ Սիրիան ու երկրի նավթային տարածքները կազատագրեն Միացյալ Նահանգների ու մյուս պետությունների ներկայությունից: