Սիրիայում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուս և ամերիկացի զինվորականների միջև: Միջադեպը գրանցվել է արաբական երկրի Թել Թամեր քաղաքում: Ամերիկացի զինվորականները թարգմանչի հետ ժամանել են այդ բնակավայր՝ տեղական բնակչության մասին տեղեկություններ ստանալու համար: Տեղացիները, սակայն, հարձակվել են ամերիկացիների վրա՝ նրանց մեղադրելով դավաճանության համար: Որոշ ժամանակ անց ժամանել են ռուս զինվորականները: Երկու կողմերի միջև վիճաբանություն է ծագել, ինչը վերաճել է կռվի՝ առանց զենքի կիրառման: