Դեկտեմբերի 27-ին նախանշված են միջազգային ռազմածովային համատեղ ուսումնավարժանքներ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի ռազմանավերի մասնակցությամբ: Ռազմական միջոցառումները կտևեն 4 օր ու կանցկացվեն Օմանի նեղուցում և Հնդկական օվկիանոսի ավազանի հյուսիսային հատվածում: Իրանական կողմը նշել է, որ ուսումնավարժանքների նպատակը տարածաշրջանում պաշտպանական հմտությունների խորացումը, փորձի փոխանակումն ու ծովային ահաբեկչության ու ծովահենության պայքարում միջոցների մշակումն է: