Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Սիրիայի հյուսիսում զբաղեցրել է այն դիրքերը, որտեղից մի քանի օր առաջ հեռացել էին ամերիկյան զորախմբերը: Այն գտնվում է Ռաքքա քաղաքն արաբական երկրի կենտրոնական հատվածին կապող ռազմավարական կարևորագույն ճանապարհի խաչմերուկում: Սիրիական կողմի պնդմամբ, անցակետի՝ ամերիկյան զորախմբերի հսկողության ժամանակ գրոհայիններին հաջողվել էր մոտակա ճանապարհով անցկացնել զենք ու զինամթերք: