«289 մլն դրամ Մեղրիի գազիֆիկացման համար: Մեղրի բազմաբնակավայր համայնքում շուրջ 10.000 բնակիչ և 30 տնտեսվարող հնարավորություն կունենան օգտվելու բնական գազից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է տարածքային կառավարման եւ ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի, Մեղրի և Ագարակ քաղաքների գազիֆիկացման համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է շուրջ 289 միլիոն դրամ: