BBC-ն ներկայացրել է ֆուտբոլի վերջին տասնամյակի ամենահիշարժան իրադարձությունները: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասին խփած «կարիճ» գոլը ճանաչվել է տասնամյակի հիշարժան իրադարձություն:
Զլատան Իբրահիմովիչի՝ տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո գնդակն ավելի հետ էր Մխիթարյանից, սակայն կիսապաշտպանն արագ դիրքավորվեց, պարզեց ոտքն ու գնդակը «կարիճ» հարվածով ուղարկեց «Սանդերլենդի» դարպասը: