Սիրիական փոքրիկ Մաալյուլի բնակիչները ցայսօր խոսում են Քրիստոսի լեզվով՝ արամերենով: Այն մշտապես գրավել է մեծ թվով զբոսաշրջիկների և ուխտավորների ուշադրությունը, քանի դեռ չէր զավթվել գրոհայինների կողմից՝ ներկայացնում է NBC-ն:
Բայց այժմ, ահաբեկիչների պարտությունից հետո, տեղի քրիստոնյաները կարող են կրկին տոնել Սուրբ Ծնունդն՝ իրենց ապահով զգալով:
Անցած պատերազմական 8 սարսափելի տարիների ընթացքում Սիրիայում քրիստոնյաները հաղթանակի որևէ հիմք չունեին: Բայց մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրանք հարյուրավոր տարիներ թաքնվել են լեռներում, այժմ դարձյալ կարող են տոնել իրենց ազատությունն ու Սուրբ Ծնունդը:
Պատերազմից քայքայված երկրի բիբլիական լանդշաֆտի էլ ավելի փոքրիկ այս կետը համարյա ոչնչացվեց: Զինյալներն այստեղ դաժան եղել, հրի, սրի են մատնել, առևանգել են միանձնուհիներին:
NBC-ին դժոխքի միջով անցածներն իրենց վկայություններն են պատմել: Կրակի տակ, գետնատարած, քրիստոնեական վանքերը՝ կրակի բույն, որոնց վրա հետո ահռելի անցքեր մնացին փամփուշտներից:
Բայց տես՝ այսօր էլ եկեղեցին պատրաստ է Ծննդյան տոներին, պատրաստ է տոնակատարության:
Սա կոչվում է Հարություն, հարությու՛ն առնել, և այս մտքին համաձայնում են թե՛ վկաները, թե՛ հաղորդավարը:
Քաղաքի վերակառուցումն, իհարկե, հեշտ գործերից չէ: Փախստականներից ոմանք չեն վերադարձել: Հազարավոր զբոսաշրջիկները՝ նույնպես:
Բայց քաղաքը կրկին նշում է Հիսուսի ծնունդը՝ անվտանգության պայմաններում: Քաղաքում, որտեղ խոսում են Տիրոջ լեզվով, ատելություն չկա: Չնայած՝ շատերը բացառապես նախագահ Բաշար ալ-Ասադին են վստահում և թերահավատ են ԱՄՆ-ի՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում: