Պաղեստինի ինքնավարության տարածքից հրթիռակոծել են Իսրայելի հարավային Աշկելոն քաղաքը, որտեղ անցկացվում էր հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի կուսակցական միջոցառումը: Զինված հարձակումը հանկարծակիի է բերել ներկաներին, ինչը ստիպել է դադարեցնել միջոցառումը: Հրթիռակոծության պահին հնչած օդային տագնապի ժամանակ հրեական պետության վարչապետն ու կինը՝ Սառան, անմիջապես իջել են բեմից ու հեռացել: Ռմբակոծությունից ժամեր անց Իսրայելի զինված ուժերը ռմբակոծել են Գազայի հատվածը: