Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կհարցաքննվի ՀՔԾ-ի կողմից: Այդ մասին «Լուրերին» հայտնեց Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ հարցաքննությունն անցկացվելու է ՍԴ-ում:
Նա նշեց, որ հարցաքննությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:30-ին: