Մի քանի ժամ է՝ Հատուկ քննչական ծառայության քննիչը Սահմանադրական դատարանում է: Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ քննիչը փորձել է հարցաքննել ՍԴ նախագահին, տեղի է ունենում խուզարկություն։
Լուրերի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ- ից հայտնեցին՝ ՍԴ-ում խուզարկություն չի կատարվում։ Թե ո՞ր գործի շրջանակում է քննիչն այցելել դատարան, առայժմ պաշտոնապես չի մեկնաբանվում։