Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է օրացուցային տարվա լավագույն ռմբարկու: 2019 թ. հունվարի 1-ից հաշված՝ Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի կազմերում անցկացրած 54 հանդիպումներում Լևանդովսկին 58 գոլ է հեղինակել:
Երկրորդ տեղում 50 գոլով «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին է: ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն երրորդ տեղում է՝ 49 խաղում 44 գոլ: