Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը խորհրդարանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Al Arabia հեռուստաալիքը: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ կնախընտրի հեռանալ պաշտոնից, քան Իրաքի վարչապետ նշանակի մեկին, որին մերժում են երկրի բնակիչները: Սալիհը նշել է՝ քանի որ երկրի սահմանադրությունն իրեն թույլ չի տալիս մերժել կառավարության ղեկավարի թեկնածությունը, նա պատրաստ է հրաժարական տալ: