Իրանի որոշ նահանգներում կրկին արգելափակել են ինտերնետը՝ «անվտանգության կառույցների հրահանգով»: Լրատվամիջոցները հայտնում են, որ իշխանությունները արտաքին աշխարհի հետ կապն ընդհատել են այսօր նախատեսված ցույցերի ֆոնին:
Օրերս ընդդիմադիրները սոցիալական ցանցերում իրենց աջակիցներին կոչ էին արել կրկին փողոց դուրս գալ՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ ամիս առաջ բենզինի թանկացման դեմ ցույցերի ժամանակ սպանվածների հիշատակին: